ՔՊ-ն դեռ չի շտապում Մեղրիում փոխանցել իշխանությունը, նիստի օրը որոշված չէ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Քաղաքական

Օրենքը վերապահել է, որ ավագանու առաջին նիստը կարողանանք կազմակերպել մանդատները ստանալուց 20-օրյա ժամկետում։ Այս մասին 24News-ին ասաց Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանը՝ անդրադառնալով ավագանու առաջին նիստի վերաբերյալ հարցին։ 

Ավագանու առաջին նիստի ժամանակ պետք է տեղի ունենա համայնքապետի ընտրությունը, մանդատները բաշխվել են հոկտեմբերի 28-ին։ 

«Անդրանիկ նիստի օրը դեռ որոշված չէ, որովհետև կուսակցությունների ղեկավարների միջև բանակցային պրոցեդուրաներ են տեղի ունենում», - եզրափակեց Թումանյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին «Հանրապետութուն» և «Ազատական» կուսակցությունները համատեղ հուշագիր էին ստորագրել Մեղրի համայնքի 5-ամյա կառավարումը հավասարաչափ բաշխելու մասին։ Համաձայն հուշագրի՝ առաջին 2,5 տարին համայնքը ղեկավարելու է «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Բագրատ Զաքարյանը, իսկ մնացյալ 2,6 տարին՝ ԱԿ-ի թեկնածու Խաչատուր Անդրեասյանը կամ կուսակցությունից մեկ այլ թեկնածու։

Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ընտրություններում «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցությունները ավագանու 15 մանդատից համապատասխանաբար ստացել են 6-ը և 5-ը, «Ազատական» և «Ապրելու երկիր» կուսակցությունները՝ 2-ական մանդատ։ «Հանրապետություն»-ը ստացել է 2133 ձայն (42.87%), «Քաղաքացիական պայմանագիրը»-ը՝ 1637 (32.90%), «Ազատական»-ը՝ 716 (14.39%), «Ապրելու երկիր»-ը՝ 487 (9.79%)։

--0--ԿԿ