Իրանը մինչև 60 տոկոս հարստացված ուրանի ծավալը հասցրել է 25 կգ-ի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Իրանն ավելացրել է մինչև 60 տոկոս հարստացված ուրանի ծավալը՝  այն հասցնելով 25 կգ-ի, իսկ մինչև 20 տոկոս հարստացված ուրանի արտադրությունը հասցրել է 210 կգ-ի: Այս մասին, ինչպես հայտնում են իրանական լրատվամիջոցները, հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին։

Համաձայն միջուկային գործարքի՝  Թեհրանին թույլատրված է ուրանը հարստացնել առավելագույնը մինչև 3,67 տոկոս: Քամալվանդին հիշեցրել է նախորդ տարի Մեջլիսի կողմից ընդունված օրենքի մասին՝ նշելով.

«Մի որոշ ժամանակ մենք որոշակի սահմանափակումներ ունեինք, բայց ի ուրախություն մեզ, նախորդ տարի Մեջլիսի ընդունած օրենքն իրավիճակը փոխեց: Օրենքով մեզնից պահանջվում է մինչև 120 կգ ուրան՝ հարստացված 20 տոկոս, իսկ մենք արտադրել ենք 60 տոկոս հարստացումով 25 կգ ուրան»:

 

--00--ԱԹ