ՔՏՀԱ տեսչական մարմինը Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում 20 խախտում է հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

․

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը,ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ նոյեմբերի 5-ի դիտարկումն իրականացրել է մայրաքաղաքի Ավան և Նոր նորք վարչական շրջաններում։

ՔՏՀԱ տեսչական մարմնի  Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են 95 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 20 խախտում։ Վարչական իրավախախտում կատարածների նկատմամբ կազմվել են արձանագրություններ։

Հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև վաղը։

--00--ԱՀ