Խոշոր ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Acura-ն

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6 ,  24 News

ավտովթար

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 16:35-ի սահմաններում Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 8 շենքի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, ճակատ-ճակատի բախվել են BMW-750 և Acura մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 3 հոգի նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ, վիրավորներից մեկն էլ տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Փրկարարները վիրավորներին ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների և բժիշկների հետ ավտոմեքենաներին են մոտեցրել պատգարակներով:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

--00--ԱԹ