Ըմբիշ Վազգեն Թևանյանը՝ Մ23 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

նկար

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը դարձավ Մ23 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

Սերբիայում ընթացող աշխարհի Մ23 տարեկանների առաջնության 70 կգ քաշային կարգի եզրափակիչում Թևանյանը մրցեց Ղրղզստանը ներկայացնող Էրնազար Ակմատալիևի հետ և զիջեց 10:2 հաշվով: 57 կգ քաշային կարգում Մանվել Խնձրցյանը դարձավ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր:

65 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը գոտեմարտի վերջին ակնթարթում բաց թողեց հաղթանակը։ Բրոնզե մեդալի համար պայքարում 2։4 հաշվով զիջեց թուրք մրցակցին։ 

--00—ԼՄ