Վարչապետին խնդրել եմ գնալ Արցախ՝ Աննայի մոտ/ Քույրս ելույթներս չի նայում/ Եկեղեցում եմ երգել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

«Մերձքաղաքական զրույց» հաղորդման շրջանակում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը պատմել է, որ դպրոցական տարիներին երգել է եկեղեցու երգչախմբում, եղել է դպիր և ցանկություն է ունեցել՝ սովորելու Գևորգյան ճեմարանում:

Հրաչյա Հակոբյանը խոսել է նաև իր և քրոջ՝ Աննա Հակոբյանի ու նրա ամուսնու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերություններից:  Պատգամավորը խոստովանել է, որ փեսա-աներձագ հարաբերությունները քաղաքականության պատճառով չեն տուժել:

Տեսանյութը կարող եք դիտել՝ ըստ ներքոնշյալ ենթավերնագրերի.

1․ Պոչիկ կապելու ցանկություն չեմ ունեցել (01:28),
2․ Եկեղեցու երգչախմբում եմ երգել, դպիր եմ եղել (05:38),
3․ Չգնացի Երուսաղեմ (07:43),
4․ Երազում եմ Մերկուցո խաղալ (09:58),
5․ Աներձագ-փեսա հարաբերությունը չի տուժել (15:24),
6․ Փաշինյանի դրվագային որոշումներին եմ դեմ եղել (16:28),
7․ Վարչապետին խնդրել եմ գնալ Արցախ՝ Աննայի մոտ (18:48),
8 Քույրս ելույթներս չի նայում (20:03),
9․ Ես չեմ քայլել (22:09),
10․ Նոյեմբերի 9-ի հայտարարությանը չէի սպասում (25:14),
11․ Պատերազմն անխուսափելի էր (26:15),
12․ Պատերազմի միակ մեղավորը մենք չենք (27:29),
13․ Երեխաներս ԱՄՆ-ում են (29:53):

--00—ԼՄ