Արցախի ՆԳ նախարարը ծաղիկներ է խոնարհել պատերազմում զոհված ոստիկանների և ԱԱԾ ծառայողների շիրիմներին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 7,  24 News

նգն

 ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը երեկ` նոյեմբերի 6-ին,  ԱԻՊԾ և Ոստիկանության համակարգի ծառայողների ուղեկցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել  արցախյան երրորդ պատերազմի ընթացքում անմահացած   ոստիկանների և ԱԱԾ ծառայողների շիրիմներին։

ՆԳ նախարարն այնուհետև զինվորական պանթեոնում հանդիպել է զոհված զինծառայողների ծնողների հետ, որոնց զավակները երկար ժամանակ անհետ կորած էին համարվում և հետպատերազմական շրջանում ակտիվորեն համագործակցում էին Կարեն Սարգսյանի հետ։  
Նախարարը սփոփանքի խոսքերի փոխարեն ևս մեկ անգամ նել է, որ Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած տղաներն իսկական հերոսներ են և  նրանց անուններն ու սխրանքը հայրենապաշտության լավագույն օրինակն է լինելու` նոր ու գալիք սերունդների համար։ 

«Արցախը համայն հայության համար սրբազան տուն է, որի դռները միշտ բաց են բոլորիդ առաջ։ Մենք պատրաստ ենք ցանկացած հարցում օգնել, աջակցել և  համագործակցել բոլորիդ հետ։ Սիրով սպասում եմ Արցախում»-ծնողների հետ հանդիպմանը նշել է նախարար Սարգսյանը։

--00—ՄՀ