Անկարան կոչ է անում Երևանին միանալ «3+3» հարթակին. Թուրքիայի ՊՆ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

աքար

Թուրքիան կոչ է անում Հայաստանին հրաժարվել իր թշնամական քաղաքականությունից և միանալ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակին (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան և Ռուսաստան, Թուրքիա, Իրան), հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները շատ կառուցողական մոտեցում են դրսևորել՝ ուղղված ապագա սերունդների համար խաղաղ կյանքի ստեղծմանը և դուռ են բացել դեպի կայունության և համագործակցության վրա հիմնված նոր դարաշրջան: Մենք ակնկալում ենք, որ հայ պաշտոնյաները, հրաժարվելով իրենց ներկայիս քաղաքականությունից, կօգտագործեն այս պատմական հնարավորությունը, այդ թվում՝ «3+3» հարթակի մեր առաջարկը», - ​​ասել է Աքարը Բաքվում։

--00—ԼՄ