Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման օրվա շուրջ պայմանավորվածություն առկա չէ․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8,  24 News

Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև եռակողմ տեսակապով հանդիպման համար աշխատանքներ են տարվում։ Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ կոնկրետ պայմանավորվածություն հանդիպման օրվա հետ կապված այս պահին առկա չէ։

« Հստակեցնեմ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի տեսակոնֆերանսի թեմայի մասին: Իրոք, մենք հաստատում ենք, որ աշխատանքներ են տարվում նման հանդիպում նախապատրաստելու ուղղությամբ: Բայց այստեղ ուզում ենք նշել, որ չկան ստույգ պայմանավորվածություններ և ըմբռնում, երբ կարող է նման տեսակոնֆերանսը կայանալ. այս աշխատանքը շարունակվում է»,- ասել է նա։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ եռակողմ հանդիպումը նախատեսվում է այս շաբաթվա ընթացքում, տեսակապի ձևաչափով։ Կողմերը կընդունեն հայտարարություն։

 --00—ՄՀ