Թբիլիսիում եւ Մառնեուլում ձերբակալվել են թմրավաճառներ. առգրավվել է 1 կիլոգրամից ավելի թմրանյութ

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8,  24 News

Թբիլիսիում եւ Մառնեուլում իրականացված հատուկ գործողության ընթացքում երկու մարդ է ձերբակալվել անօրինականորեն թմրանյութեր ձեռք բերելու եւ պահելու մեղադրանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:

Կասկածյալներից մեկը ձերբակալվել է Մառնեուլ քաղաքում, երկրորդը՝ Թբիլիսիի Պոնիչալա ավանում:

Պոնիչալայում ձերբակալվածի անձնական խուզարկության արդյունքում ոստիկանությունը որպես իրեղեն ապացույցներ առգրավել Է հերոին պարունակող 700 գրամ թմրանյութեր:

Մառնեուլում երկրորդ ձերբակալվածի խուզարկության ժամանակ նրա բնակելի տան օժանդակ շինությունում գտել են ավելի քան 500 գրամ հերոին պարունակող թմրանյութեր:

Հանցագործությունը պատժվում Է ութից մինչեւ 20 տարի ժամկետով ազատազրկմամբ կամ անժամկետ բանտարկությամբ

--00—ՄՀ