Սյունիքում պատերազմ կարող է սկսել. ռուս-թուրքական կնճիռներն այս հարցով սրվում են. Վովա Վարդանով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

«Մենք 115 տարվա բանակ ենք կառուցել, և 2018-ից բանակաշինության այդ ձախողումը, ինչի մասին խոսում է վարչապետ Փաշինյանը, եղել է այն պատճառով, որ ինքը մոդեռնիզացիա էր ուզում աներ, այն է՝ բորդյուրն ավելով ներկող բանակը դարձներ պուլվիլիզատորով ներկող բանակի, բայց պուլվիլիզատոր չեն ճարել»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Վովա Վարդանովը:

Նրա խոսքով, բանակը ժամանակակից է ոչ թե զորամասի տեսքով, այլ իր զորքերի գործողությունների ունակությամբ: «Ճիշտ կլինի, որ մենք խաղացող դառնանք՝ խաղաքարտի փոխարեն, որովհետև 20-րդ դարի վերջին, 21-րդ դարի սկիզբին մեզանով խաղում էին, իսկ հիմա արդեն մեզանով էլ չեն խաղում, ու մենք լուրջ խնդիր ունենք՝ էդ ֆիշլա վիճակից վերափոխվելու խաղացողի»,- նշել է Վարդանովը:

Նրա համոզմամբ, Սյունիքում ռուս-թուրքական հակասությունները սրվում են, և նույն Սյունիքում կարող է պատերազմ սկսվի:

Մանրամասները՝ տեսանյութում: