Դիարբեքիրում քրդամետ կուսակցության շենքի վրա «Մոլոտովի կոկտեյլով» հարձակում է եղել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Դիարբեքիր

Թուրքիայում Դիարբեքիրի նահանգի Քայափընարի շրջանում գտնվող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ-HDP) շենքի վրա «Մոլոտովի կոկտեյլով» հարձակում է եղել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Անհայտ անձը կամ անձինք թվով 4 «Մոլոտովի կոկտեյլ» են նետել կուսակցության շենքի ուղղությամբ, որոնք, սակայն, հայտնվել են շենքի մոտ գտնվող այգում։ Նրանք փորձել են նաև հրկիզել այգու ցանկապատը։

Հարձակման մասին կուսակցության անդամները տեղեկացրել են ոստիկանությանը։

--00--ԱԹ