«Մոդեռնա» ընկերության 60 700 դեղաչափ պատվաստանյութը Հայաստանում է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

մոդեռնա

«Մոդեռնա» ընկերության 60 700 դեղաչափ պատվաստանյութը Հայաստանում է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Պատվաստանյութը Հայաստանին է նվիրաբերվել Եվրոպական Միության «Բնակչության պաշտպանության մեխանիզմի» շրջանակներում` Սլովակիայի Հանրապետությունից:

Այն կիրառվում է 12 և բարձր տարիքի անձանց շրջանում COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար:

--00--ԱԹ