Շիրակում բախվել են բեռնատարն ու Volkswagen Polo-ն. կին վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9,  24 News

․

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 99 կմ հատվածում դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են 46-ամյա Արմենուհի Մշեցյանի վարած Volkswagen Polo մակնիշի և 53-ամյա Վազգեն Ավագյանի վարած ՄԱԶ մակնիշի բեռնատարը, հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով վարորդներից Ա. Մշեցյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ