ԱՄՆ-ի հստակ մոտեցումն է՝ հնարավոր չէ Սյունիքն առանձնացնել Հայաստանից. վերլուծաբան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

ԱՄՆ-ի հստակ մոտեցումն է՝ հնարավոր չէ Սյունիքն առանձնացնել Հայաստանից։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ Փորձագետը կարևորեց այն փաստը, որ ոչ միայն մենք ենք ապաշրջափակում, այլ նաև մեզ են ապաշրջափակում։ «Սա կարևոր հանգամանք է, որն անտեսվում է, և հաճախ այնպես է ներկայացվում, թե միայն մենք ենք ապաշրջափակում»,-նշեց մեր զրուցակիցը։

Սարգսյանը նաև ավելացրեց, որ դիվանագիտությունը հնարավորինի արվեստն է, և մենք միշտ էլ կարող են ավելին ստանալ։ 

Նրա կարծիքով, իրավիճակը կայուն ծանր է, մենք չունենք աշխարհաքաղաքական գործոններ իրադրության վրա ազդելու համար, իսկ ինչ վերաբերում է միջանցքին, Սարգսյանը կարծում է, որ կարևորը ոչ թե դրա ձևակերպումն է՝ միջանցք, թե ճանապարհ, այլ այն, թե ով է ապահովելու դրա անվտանգությունը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։