Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է` իբր ՀՀ ԶՈւ-ն կրակոցներ է արձակել օկուպացված Քարվաճառի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե իբր ՀՀ Զինված ուժերը կրակոցներ են արձակել օկուպացված Քարվաճառի (Քելբաջարի) ուղղությամբ` թիրախավորելով ինժեներական տեխնիկան:

Հայտարարվել է, թե ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ, թե կոնկրետ ինչպիսի` չի հաղորդվում: 

Ըստ որոշ տեղեկությունների` իրականում տեխնիկան գնդակոծվել է Վարդենիսի շրջանում` օկուպացված տարածքների մոտ:

--00--ԱԹ