Գազի սակագինը հունվարի 1-ից չի բարձրանա, էլէներգիայի հարցը քննարկվում է

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 10,  24 News

գազ

Հայաստանում սպառողների համար գազի սակագինը 2022 թվականի հունվարի 1-ից չի բարձրանա։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Բաղրամյանը նշեց, որ բոլոր ժամկետներն անցել են, ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են:

Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնին՝ ՀԾԿՀ նախագահը հայտնեց, որ այդ մասով դեռ քննարկումներ են ընթանում․

«Էլեկտրաէներգիայի սակագինը կախված է նաև նրանից, թե սահմանին գազի սակագնի վերաբերյալ բանակցություններն ինչպես կավարտվեն»։
 
--00—ՄՀ