ՀՀ ԶՈւ հրետանավորները վարժանքներ են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 22, 24News

Thumbnail

Հաստիքային զենքին տիրապետելու, հնարավոր խափանումները ժամանակին վերացնելու և կրակի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հունվարի 21-ին Հայաստանի զինված ուժերի 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել են մասնագետների հավաքներ՝ ցուցադրական պարապմունքների տեսքով:

ՀՀ ՊՆ կայքում հրապարակված լուսանկարների համաձայն՝ վարժանքներին մասնակցել են ՍՊԳ-9 և ԱԳՍ-30 նռնականետների անձնակազմերը։