Սև լճի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև. իրավիճակը լարված է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

56

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև այն բանից հետո, երբ մեր զինվորները ՀՀ տարածքում իրականացրել են ամրաշինական միջոցառումներ։

24News-ին հասած տեղեկությունների համաձայն՝ հարցին միջամտել են ռուս զինվորականները, սակայն իրավիճակը շարունակում է լարված մնալ։ 

«Ադրբեջանցիները Հայաստանի տարածքում՝ Սև լճի ուղղությամբ՝ Գորիսի գլխավերևում հենակետ էին տեղադրել։ Մերոնք էլ ի պատասխան հենակետ են տեղադրել նրանց թիկունքում՝ կրկին ՀՀ տարածքում, ինչի հետևանքով ադրբեջանցիներն անցել են սադրանքների, որն էլ հանգեցրել է ծեծկռտուքի։ Հարցին միջամտել են ռուս զինվորականները, այս պահին որևիցե գործողություն չի ընթանում, սակայն իրավիճակը բավականին լարված է», - նշեց մեր զրուցակիցը։

--00—ԼՄ