Վրաստանից հակասական արձագանքներ ենք ստանում «3+3» ձևաչափի մասին. այն բխում է բոլոր երկրների շահերից

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10,  24 News

Ժամանակն է, որ «3+3» ձևաչափի գործարկման ծրագրերը տեղափոխվեն պրակտիկ հուն: Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի առաջարկով Հարավային Կովկասում «3+3» հարթակի ստեղծմանն ու այդ հարթակին Վրաստանի վերաբերմունքի մասին հարցին:

Զախարովան հիշեցրել է՝ ՌԴ-ն աջակցել է այս առաջարկին, իսկ ինչ վերաբերում է Վրաստանի դիրքորոշմանը, նա նշել է.

«Թբիլիսիից լսում ենք իրարամերժ հայտարարություններ՝ այս խորհրդատվական մեխանիզմում մասնակցության առնչությամբ: Բայց դա ինքնիշխան պետության դիրքորոշումն է: Մենք ելնում ենք նրանից, որ «3+3» ձևաչափը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերին»:

--00--ԱԹ