Սամբոյի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայանա 11 մարզիկով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

ю

Նոյեմբերի 12-14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կանցկացվի սամբոյի աշխարհի 2021 թվականի առաջնությունը:

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ մրցագորգ դուրս կգան աշխարհի շուրջ 50 երկրների ուժեղագույն մարզիկները՝ վիճարկելու չեմպիոնի տիտղոսը մարզական սամբոյի՝ տղամարդկանց և կանանց, մարտական սամբոյի՝ տղամարդկանց յոթական քաշային կարգերում:

Տարվա ամենակարևոր մարզական միջոցառմանը Հայաստանի սամբոյի ֆեդերացիան կներկայանա 11 մարզիկով.

Կանայք

Մելինե Մամիկոնյան – 50 կգ

Վարսիկ Գրիգորյան - 54 կգ

 

Տղամարդիկ (մարզական սամբո)

Գրիգոր Մխիթարյան – 58 կգ

Մաքսիմ Մանուկյան-64կգ

Անդրանիկ Նաղդալյան - 71 կգ

Արթուր Հակոբյան - 79 կգ

Արսեն Ղազարյան - 88կգ

Տղամարդիկ (մարտական սամբո)

Արմեն Մնացականյան – 58 կգ

Համլետ Սուքիասյան – 64 կգ

Մհեր Մերջանյան – 71 կգ

Կարեն Ավետիսյան – 98 կգ

Տաշքենդ են մեկնել նաև մարզիչներ Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը, Գագիկ Ղազարյանը, Վովիկ Խոջայանը, մրցավար Ազատ Անդրյանը: Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:

Աշխարհի չեմպիոնները, մեդալից ու հավաստագրից բացի, կստանան նաև դրամական մրցանակ՝ 4000 ԱՄՆ դոլարի չափով, արծաթե մեդալակիրները՝ 3000, բրոնզե մեդալակիրները՝ 2000:

--00--ԱՀ