Մեկ տարվա գործունեության ընթացքում խաղաղապահները ԼՂ-ում ուղեկցել են շուրջ 8000 մեքենա

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12,  24 News

խաղաղապահ

Ռուսաստանի Դաշնության ռազմական ոստիկանության ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում մեկամյա գործունեության ընթացքում ապահովել են շուրջ 200 ավտոշարասյան կազմում ավելի քան 8000 մեքենայի անվտանգ տեղաշարժը:

ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ շինանյութ և պարենային ապրանքներ տեղափոխող բեռնատարները երթևեկում են Շուշի-Կարմիր շուկա-Քաջար և հակառակ ուղղություններով:

Ավելի քան 40 բեռնատարից կազմված շարասյուների երթևեկությունը կազմակերպվում է բարձրլեռնային տեղանքի դժվարանցանելի հատվածներով անցնող գրունտային ճանապարհներով:  

Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում 5 դիտակետ կա, նրանք ապահովում են ավտոմեքենաների անվտանգ տեղաշարժը Լեռնային Ղարաբաղի տարածքով:

--00—ՄՀ