Զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթափոխ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

ՊՆ

Նոյեմբերի 12-ին N զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթափոխ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

Մարտական հերթապահության մեկնողների շարային ստուգատեսում ստուգվել են հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը։

Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:

--00--ԱԹ