Իշխանավորները նույնիսկ իրենց գերեզմանի համար տեղ չեն թողել, ամեն ինչ հանձնում են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

Իշխանավորները նույնիսկ իրենց գերեզմանի համար տեղ չեն թողել, ամեն ինչ հանձնում են: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

Հովսեփյանի համոզմամբ, այս իշխանություններն անկարող են որևէ քայլ ձեռնարկել, ապիկար են և ամեն ինչ ձախողել են, իսկ բնակչությունը, նրա կարծիքով, անտարբերության է մատնված։

«Լոռիում չեն պատկերացնում, թե ինչ ծանր է Սյունիքում ապրելը, չգիտեն, թե ինչ է նշանակում արթնանալ և թշնամի տեսնել»-ասաց բանախոսը։

Հովսեփյանը նաև թերահավատությամբ է վերաբերվում խաղաղության հեռանկարին։ Նրա համոզմամբ, Ադրբեջանում հայատյաց սերունդ է մեծացել, որոնց երազանքը Հայաստանը ոչնչացնելն է։ 

Մանրամասները՝ տեսանյութում։