Թաղման ենթակա մարդկանց բանակ են մտցնում, ԶՈՒ բարեփոխումները միֆ են․ Մովսես Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթում կետեր կան, որոնք դեռևս չեն կատարվել, և խոսքը ոչ միայն ռազմագերիների վերադարձի մասին է: Այս մասին 24TV-ի եթերում ասել է գեներալ-գնդապետ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը:

Նրա խոսքով, Ադրբեջանը շատ լավ գիտի այդ մասին, և դժբախտաբար այդ կետի կատարումը մեզ համար ցավալի կորուստներով է լինելու: «Սյունիքի միջանցքը վերջին կետն է, որը դեռևս կյանքի չի կոչվել։ Ըստ այդ կետի՝ տրանսպորտային բոլոր հաղորդակցությունները պետք է բացվեն, և առհասարակ այն, ինչ ստորագրվել է նոյեմբերի 9-ին, ամբողջությամբ կյանքի է կոչվելու»,-ասել է Հակոբյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև ՀՀ իշխանությունների հայտարարած բանակաշինության բարեփոխումներին՝ նշելով, որ դրանք միֆ են։

Մանրամասները՝ տեսանյութում: