Ադրբեջանցիները փակել են Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13,  24 News  

․

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը տեղեկացնում է, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով, այս պահին Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է:

«Հարգելի հայրենակիցներ

Տեղեկացնում ենք, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով, այս պահին Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է:

Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ, հակառակորդ կողմի հետ վարում են բանակցություններ՝ երթևեկն անխափան կազմակերպելու ուղղությամբ:

Միջադեպի հետ կապված մյուս մանրամասները կհրապարակվի ավելի ուշ»:

--00--ԱՀ