ՊՆ ղեկավարը հրահանգել է ապահովել ծառայության պատշաճ կրման համար անհրաժեշտ բոլոր պայմանները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

Հասարակական

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամիավորում։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջայց է կատարել զորամիավորման զորամասերում, զրուցել անձնակազմի հետ, ծանոթացել սոցիալ-կենցաղային պայմաններին։

Այցի ավարտին Արշակ Կարապետյանը զորամիավորման ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում հրահանգել է խիստ վերահսկողություն սահմանել ձմեռային նախապատրաստական աշխատանքների լիարժեք և անթերի կատարման վրա, ապահովել ծառայության պատշաճ կրման համար անհրաժեշտ բոլոր պայմանները։

--0--ԿԿ