Ամասիա գյուղում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13,  24 News  

աին

Նոյեմբերի 13-ին, ժամը 17:02-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամասիա գյուղի մոտակա սարի վրա այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:40-ին, մարվել՝ 17:59-ին։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ:

--00—ՄՀ