Ստեփանավանում, Կապանում և Իջևանում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14,  24 News  

ընտրություն

Այսօր ՀՀ երեք քաղաքներում՝ Ստեփանավանում, Կապանում և Իջևանում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Իջեւան համայնքի ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները և «Քաղաքացիական պայմանագիր»։ ՀՅԴ կուսակցության ցուցակը ղեկավարում է Վահան Ղազումյանը, իսկ ՔՊ-ի ցուցակը՝ Արթուր Ճաղարյանը։

Կապանում մասնակցում են «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Գևորգ Փարսյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Դավիթ Դանիելյանը։

Ստեփանավանում ընտրություններին առաջադրել են թեկնածուներ «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

ԲՀԿ-ի ցուցակը գլխավորում է Հարություն Ղարագյոզյանը, ՀԱԿ-ի ցուցակը գլխավորում է Վանո Հակոբյանը, իսկ ՔՊ-ի ցուցակը՝ Արմեն Գրիգորյանը։

--00--ԱՀ