«Դավիթ Համբարձումյան» դաշինքն առաջարկում է բանավեճ՝ Մասիս համայնքի ղեկավարի թեկնածուների միջև

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

Քաղաքական

«Դավիթ Համբարձումյան» դաշինքը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․

Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ /ցանկալի է՝ իշխանական/,
«Դավիթ Համբարձումյան» դաշինքն առաջարկում է բանավեճ կազմակերպել Մասիս խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածուների միջև, ընդ որում կարող եք.

1.հարցերը/ թեմաները/ նախօրոք համաձայնեցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի հետ,

2.«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող է բանավեճի գալ իրենց ցուցակի բոլոր անդամներով, իսկ «Դավիթ Համբարձումյան» դաշինքից միայն համայնքի ղեկավարի թեկնածու՝ Դավիթ Համբարձումյանը:

Հ.Գ. «Դավիթ Համբարձումյան» դաշինքի միակ պայմանն է, որ բանավեճը տեղի ունենա ուղիղ հեռարձակմամբ...

--00--ԿԿ