ՊՆ նախարարի փոփոխությունը նշանակում է, որ առաջիկայում զիջումներ ենք ունենալու. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

Ստեղծված իրավիճակում պաշտպանության նախարարի փոփոխությունը նշանակում է, որ սահմանում որոշակի անհաջողություններ ու զիջումներ ունենք, կամ էլ անհաջողություններ ու զիջումներ դեռ ունենալու ենք։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ 

«Ընդհանրապես, այս քաղաքական թիմից անվտանգային կարևոր պաշտոններին նշանակելը ճիշտ չէ, որովհետև այս քաղաքական թիմն է, որ իր կառավարման ընթացքում երկիրը տարել է պատերազմի՝ մերժելով բանակցային գործընթացը, վարկաբեկելով, քանդելով բանակն ու բանակի ռազմավարական գործունեությունն իջեցնելով կենցաղային մակարդակի։ Իրենց թիմն է, որ պատերազմի ժամանակ ոչինչ չի կարողացել անել ճիշտ ղեկավարելու համար, մանավանդ, որ նշված մարդիկ, որոնք որ պատասխանատու էին ենթակառույցների, տարածքային ինքնակառավարման խնդիրների համար, գործուն մասնակցություն չեն ունեցել երկրի մոբիլիզացիային», - ասել է նա։ 

Ըստ Սեյրան Օհանյանի, իշխանությունն այս որոշումը պայմանավորված է նաև նրանով, որ կադրային սով գոյություն ունի, իսկ «այս դժվար իրավիճակում խելացի կառավարության ներկայացուցիչներն այլ թիմերից մարդիկ կընտրեին, բայց ոչ իրենց թիմից, որովհետև «Հայաստան» դաշինքը պատրաստ չէ դրան»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ