Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ «Հայաստան» խմբակցությունը խորհրդի նիստ է անցկացրել

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15,  24 News

Քոչարյան

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության խորհրդի նիստ, որը վարել է «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այս մասին տեղեկանում ենք դաշինքի ֆեյսբուքան էջից։

Քննարկվել են սահմանային իրավիճակը, իշխանությունների ոչ ադեկվատ պահվածքը ստեղծված իրավիճակին և «Հայաստան» խմբակցության առաջիկա անելիքները:

--00--ԱՀ