Բաքուն հայտնում է ՀՀ-ի հետ սահմանին իր երկու զինծառայողների վիրավորվելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

սահման

Ադրբեջանական բանակի երկու զինծառայողներ վիրավորվել են ՀՀ սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսի» ադրբեջանական գործակալությունը՝ հղում անելով այդ երկրի ՊՆ-ին, որը շտապել է հայտարարել, թե իրենց բանակը «կանխել է հայկական սադրանքը»։

Ըստ հաղորդագրության, դեպքը տեղի է ունեցել Քարվաճառի և Լաչինի հատվածներում։ Այս պահին ՀՀ ՊՆ-ն դեպքի առթիվ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել։ 

Հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակը կրկին լարվել է այն բանից հետո, երբ կիրակի հակառակորդի զորքերը արևելյան հատվածում ներխուժել են ՀՀ տարածք։

--00-ԱԹ