Գայ գյուղում ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Հերթական դեպքը բացահայտեցին Վաղարշապատի բաժնի ոստիկանները։ Համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Գայ գյուղի 55-ամյա մի բնակիչ տանը մարիխուանա է պահում և օգտագործում:

Տեղեկությունների իսկությունը ստուգելուց և փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո հարուցվեց քրեական գործ։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ նոյեմբերի 12-ին խուզարկություն կատարվեց նշված հասցեում. արդյունքում բակում դրված թեփի պարկերի արանքից հայտնաբերվեց  8 փաթեթ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։

Ըստ տանտիրոջ՝ հայտնաբերվածն իրենն է, պահել է անձնական օգտագործման համար: Նշանակվել է տոկսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները քննությամբ պարզվում են։

--00--ԱԹ