ԵԽԽՎ-ում ներկայացրել եմ իրավիճակը, պահանջել կասեցնել ադրբեջանական պատվիրակության մանդատը․ Մամիջանյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քիչ առաջ հեռավար մասնակցեցի ԵԽԽՎ Մոնիթորինգային հանձնաժողովի նիստին: Հաշվի առնելով թշնամու կողմից հարձակումը ՀՀ սուվերեն տարածքի վրա` խոսել եմ ադրբեջանական ագրեսիայի մասին, ներկայացրել եմ իրավիճակը և պահանջել կասեցնել ադրբեջանական պատվիրակության մանդատը ԵԽԽՎ-ում:

ՀՀ-ում ժողովրդավարացման գործընթացի մասին խայտառակ զեկույցի մասին խոսելու առիթներ դեռ կունենամ:

Աստված բոլորիս պահապան»։

--00--ԱԹ