2026-27 թվականից կսկսվի նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը․ Սանոսյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

5 տարիների ընթացքում մեր էներգաբլոկն ամբողջությամբ նորացվել է, թարմացվել է։ Այս մասին Հայաստանի ատոմային էկեկտրակայանում կայացած ասուլիսին հայտարարեց Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը։

«Բազմաթիվ ենթակառուցվածքներ, գեներատոռներ և այլ սարքավորումներ փոխվել, նորացվել են, ինչը հիմք է տալիս, որ մենք կարողանանք վստահորեն ասել, որ ատոմակայանի աշխատելու ժամկետը երկարացվել է։ Եվ մեր պլաններում է այն մինչև 2036 թվականը շահագործել», - նշեց ՏԿԵ նախարարը։

Ըստ նրա՝ 2026-27 թվականից կսկսվի նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը։

Այսօր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովն այցելեցին Հայաստանի ատոմային էլեկտրակայան՝ կայանի 2-րդ էներգաբլոկի արդիականացման ու շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը երկարաձգելու առիթով: Ատոմակայանում շրջայցից հետո նրանք հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։

--00--ԿԿ