Իշխանասարում տարհանում չի լինի. համայնքապետը` լարվածության գոտում իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Իշխանասար

Բնակիչների տարհանման կամ նրանց ապաստարաններ տեղափոխելու մասին հրահանգ չկա: Այս մասին Sputnik.Armenia-ի հետ զրույցում հայտնել է Իշխանասարի համայնքապետ Մարատ Պետրոսյանը: 

Գյուղը գտնվում է մարտական դիրքերից 30 կմ հեռավորության վրա: Այստեղ լսվում են կրակոցների ձայները: 

Տեղի կամավորները մարտական պատրաստության վիճակում սպասում են հրամանի:

 

--00--ԱԹ