Անդրեյ Ռուդենկոն և Տոյվո Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

Կլաար

ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի սրումը։

Կողմերն անհանգստություն են հայտնել տեղի ունեցած զինված բախումների առնչությամբ։ Ընդգծվել է Երևանի և Բաքվի զսպվածության, բոլոր խնդիրները բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով լուծելու անհրաժեշտությունը:

--00--ԱԹ