ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանին և ՀՀ-ին կոչ է անում բոլոր վեճերը լուծել դիվանագիտական ճանապարհով

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17,  24 News

Զախարովա

 Մոսկվան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել, թույլ չտալ միջադեպերի կրկնություն և խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք երկու կողմին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, կանխել նոր միջադեպերը և լուծել բոլոր վեճերը բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով», - ասել է Զախարովան։

Երկրի ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել օգնություն ցուցաբերել կողմերին՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման շահերից ելնելով։

 --00—ՄՀ