Գաուբիցա, մինամյոտ ու թնդանոթ էր, ժողովուրդը դմփդմփոց էր լսում․ Իշխանասարի վարչական ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

Այսօր 24News-ն այցելել էր Սյունիքի մարզի՝ երեկ հայ-ադրբեջանական բախումների ուղղություններից մեկը դարձած Սիսիան համայնքի Իշխանասար բնակավայր։ Տեղում մենք զրուցեցինք նաև Իշխանասարի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանի հետ։

Պետրոսյանն ասաց, որ բնակավայրում լսվել են կրակոցներ, իսկ մարտական գործողություններն ընթացել են Իշխանասար սարի փեշերին։

«Ժամը 6-ին դադարեցվել են կրակոցները, գիշերը հանգիստ է եղել։ Գյուղը մնացել է տեղում, դպրոցն աշխատել է իր ժամով։ Մի խոսքով՝ ես մեր տերիտորիայում չեմ տեսել թուրք կամ որ թուրք առաջ գա», - նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում