Ադրբեջանը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել, չի բացառվում սադրանք նաև պաշտոնյաների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

Ադրբեջանը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել, չի բացառվում սադրանք նաև պաշտոնյաների նկատմամբ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Բաբայանն այն համոզմունքը հայտնեց, որ Հայաստանում տարածվող հակառուսական տրամադրությունները արկածախնդրություն են, քանի որ այսօր Արցախը գոյություն ունի ռուս խաղաղապահների շնորհիվ։

Նրա կարծիքով, եթե աս պայքարը տանուլ տանք, կկորցնենք հայկական պետություն ունենալու հնարավորությունը, քանի որ Ադրբեջանի ուզածը միջանցքն է․«Սա պայքար է հավերժական թշնամու դեմ»։ 

Բաբայանը նաև նշեց, որ Ադրբեջանը դժբախտաբար համակարգված է աշխատում, և մենք նրանցից սովորելու տեղ ունենք։ 

Մանրամասները՝ տեսանյութում։