Վթար՝ Արևածագ-Օձուն ճանապարհին. կա 1 զոհ, 3 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

Հասարակական

Նոյեմբերի 17-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Լոռու մարզի Արևածագ-Օձուն գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 53-ամյա վարորդ Վազգեն Հակոբյանը մահացել է, իսկ «Օպել Աստրայի» 39-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն։

--00--ԿԿ