Լավրովն Անն Լինդեի հետ կքննարկի ԼՂ խնդրի կարգավորմանը ԵԱՀԿ աջակցության հարցը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

լավրով

Նոյեմբերի 19-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ կանցկացնի ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը:

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն նաև Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորմանը ԵԱՀԿ աջակցությունը, ինչպես նաև Անդրկովկասում անվտանգության ու կայունության հարցերով Ժնևյան քննարկումներում կազմակերպության միջնորդությունը:

--00--ԱԹ