Ի՞նչ սահմանագծում, այդ հիմարությունները «ճ կլասի» համար է. քաղաքացիները՝ դելիմիտացիայի մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

Կառավարության նիստի ժամանակ այսօր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով, որոնք ընդունելի են Հայաստանի համար:

24News-ը քաղաքացիներից հետաքրքրվեց, թե այս պարագայում, երբ սահմանում իրավիճակը լարված է, ունենք զոհեր, գերիներ և վիրավորներ, հնարավոր համարո՞ւմ են Ադրբեջանի հետ սահմանազատում, սահմանագծում իրականացնել և խաղաղություն հաստատել:

Քաղաքացիների մի քանիսը նշեցին, որ մշտապես պատերազմի մեջ գտնվել հնարավոր չէ և պետք է ճիշտ դիվանագիտությամբ հասնել խաղաղության:

Հարցված քաղաքացիների մյուս մասն էլ նշեց, որ Ադրբեջանը միայն ուժի լեզուն է հասկանում, եթե իրենց տեղը ցույց չտանք, սադրանքները շարունակվելու են:

«Եթե Ալիևն ասում է՝ սա Ադրբեջանի տարածք է, ի՞նչ սահմանագծում, այդ հիմարությունները «ճ կլասի» համար են»,- նշեց քաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում։