Շիրակի մարզում ձևավորվել են արտագնա շարժական պատվաստումային խմբեր

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18,  24News

․

Պատվաստումային գործընթացն ակտիվացնելու նպատակով առողջապահության նախարարության նախաձեռնությամբ պատվաստումային շարժական կլինիկայի գործունեությունից զատ, ձևավորվել են շարժական պատվաստումային խմբեր ու ջոկատներ։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։

Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության և առողջապահության նախարարության «ՀՎԿ Ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի և առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների մասնագետների համատեղ ջանքերով պատվաստումային խմբերը պարբերաբար շրջելու են թաղերում և պատվաստելու ցանկացողներին։

Շիրակի մարզպետարանը ստեղծված շարժական պատվաստումային խմբերի և ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունների սպասարկման տարածքներում տեղակայված կազմակերպություններում արտագնա պատվաստումների իրականացման նպատակով կազմել է ժամանակացույց, աշխատանքներն ընթացքի մեջ են։

--00--ԱՀ