Եվս մեկ անգամ համոզիչ կերպով կոչ ենք անում ձեռնպահ մնալ կեղծ տեղեկություններ տարածելուց․ՊՆ

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19,  24News

ՊՆ

Հայաստանյան լրատվամիջոցներից մեկը տեղեկություն է տարածում, թե իբր «Սյունիքում ռազմական վերջին գործողությունների ժամանակ մայորից բարձր կոչում ունեցող զինվորականներին թույլ չեն տվել բարձրանալ դիրքեր՝ գործողությունների թեժ կետեր»:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ այս տեղեկությունը ոչ մի կապ չունի իրականության հետ: Եվս մեկ անգամ համոզիչ կերպով կոչ են անում ձեռնպահ մնալ կեղծ տեղեկություններ տարածելուց:

--00--ԱՀ