էջմիածնում բախվել են ВАЗ 2107-ն ու ВАЗ 2114-ը. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19,  24 News

վթար

Նոյեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 9:20-ի սահմաններում Էջմիածին քաղաքի  Մարգարայի խճուղի  12/1 հասցեի դիմաց բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 22-ամյա Միհրան Ղ.-ի վարած ВАЗ 2107  մակնիշի և 35-ամյա Վիգեն Վ.-ի վարած ВАЗ 2114 մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով  Միհրան Ղ.-ն և նրա ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 14-ամյա Տիգրան Ա.-ն  և  07-ի վարորդ Վիգեն  Վ.-ն մարմնական  վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն  դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ: Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և օպերատիվ են գործել «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղոմ հետաքննական աշխատանքները ղեկավարել է  նույն վաշտի ավագ հետաքննիչ  Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: 

--00—ՄՀ