Որպեսզի սահմանային վեճերը դադարեն գոյություն ունենալ՝ սահմանագծումը պետք է սկսել օր առաջ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

«Այս պահին հրադադար է, և ամեն ինչ պետք  է անել, որ այն պահպանվի: Ադրբեջանը բացեիբաց խոսում է միջանցքի մասին, բոլոր գործողությունները պետք է տեսնել այս տրամաբանության մեջ»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանն՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին:

«Ըստ քարտեզների՝ կան տարածքներ, որոնք Ադրբեջանի տիրապեության տակ են գտնվում և հակառակը: Սահմանազատումը բարդ պրոցես է, բայց հետագա զարգացումներից խուսափելու, նոր զոհեր, վիրավորներ չունենալու միակ ճանապարհը դա է: Որպեսզի սահմանային վեճերը դադարեն, պետք է օր առաջ սահմանագծում սկսել: 20-րդ դարի սկզբին Թուրքիայի հետ սահմանազատումից հետո մեկ դարից ավելի է՝ խնդիր չունենք, պետք է Ադրբեջանի հետ ունեցած կնճռոտ հարցերը լուծել այս կերպ»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե արդյո՞ք իշխանությունը գրավոր դիմել է ՀԱՊԿ-ին, պատգամավորը պատասխանեց, որ ինքը ոչինչ չի կարող ասել, պետք է հետևել պաշտոնական լրահոսին.

«Կառավարության դիրքորոշումը հստակ է՝ ՌԴ-ն և ՀԱՊԿ-ը անելիքներ ունեն, պետք է արժանվույնն գնահատել ՌԴ-ի գործոնը, թե՛ 44-օրյա պատերազմի ժամանակ, թե՛ օրեր առաջ՝ նոյեմբերի 16-ին Սյունիքում Ադրբեջանի հարձակողական գործողությունների կրակի դադարեցման գործում»:

Մանրամասները՝ տեսանյութում։