Ալիևն ու Քոչարյանը նույն բանն են անում՝ խարխլում են հայոց պետության հիմքերը. Արշակյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

Ալիևն ու Քոչարյանը նույն բանն են անում. խարխլում են հայոց պետության հիմքերը: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։

Արշակյանի հետ քննարկեցինք երկրի առջև ծառացած անվտանգային խնդիրները, օրեր առաջ արձանագրված սահմանային լարված իրադրությունը, որի հետևանքով ՀՀ-ն ունեցավ տարածքային և դիրքային կորուստներ։

Նրա համոզմամբ, հայրենիքի զինվորները կատարում են իրենց պարտքը՝ պաշտպանելով սահմանների անվտանգությունը, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան արկածախնդիրներ են, որոնք ինչ-որ մի օր պատժվելու են իրենց արարքների համար։ 

Մանրամասները՝ տեսանյութում։