Պարեկները հետախուզվողի են բերման ենթարկել

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20,  24 News

պարեկ

Նոյեմբերի 20-ին, ժամը 08.50-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառման արդյունքում Սայաթ-Նովայի պողոտայի և Տերյան փողոցի խաչմերուկում հայտնաբերվել և ոստիկանության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 33-ամյա Էդգար Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով։

Խափանման միջոցը՝ ստորագրություն։

 --00—ՄՀ